Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված | armenpress.am

Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված

ՀՀ ներքին գործերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով առաջարկվում է ոստիկանության և փրկարար ծառայության համար ներդնել մասնագիտական կադրերի պատրաստման և կարիերային առաջխաղացման նոր մոդել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳ նախարարությունը։

Պետական պատվերով միջին մասնագիտական կրթական ծրագիրն ավարտած անձինք կնշանակվեն ոստիկանության կամ փրկարար ծառայության միջին խմբի պաշտոններում՝ ՆԳՆ-ում կամ ենթակա պետական մարմիններում առնվազն 10 տարի անընդմեջ ծառայելու պայմանով։

Նախագծով նախատեսվում է, որ ուսման և անընդմեջ ծառայության ընթացքում պետության առջև ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ կատարած անձանց պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված։

ՆԳՆ-ն առաջարկում է նաև ներդնել մասնագիտական և ծառայողական առաջխաղացման փուլային մեխանիզմ։

Նախարարության գնահատմամբ՝ փոփոխությունները հնարավորություն կտան դեռևս հանրակրթությունն ավարտելու փուլում ոստիկանության կամ փրկարար ծառայության ոլորտով հետաքրքրված երիտասարդներին ընտրել համապատասխան մասնագիտական կրթական ուղի և հետագայում շարունակել ծառայությունը համակարգում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն