Զելենսկին հայտարարել է նոր հեռահար գործողությունների մասին՝ ի պատասխան ռուսական հարվածների | 1lurer.am

Զելենսկին հայտարարել է նոր հեռահար գործողությունների մասին՝ ի պատասխան ռուսական հարվածների | 1lurer.am

1lurer.am Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Միխայիլ Դրապատիի և պաշտպանության նախարար Եվգենի Խմարայի հետ հանդիպման ավարտին հայտնել է, որ համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ նոր հեռահար գործողություններ՝ ի պատասխան ռուսական հարվածների։

«Մենք պատրաստում ենք մեր հեռահար հնարավորությունների ընդլայնումը»,- նշել է Զելենսկին:

Նա նաև տեղեկացրել է որոշումների նախապատրաստման մասին, որոնք պետք է թարմացնեն Ուկրաինայի զինված ուժերի կառավարման մոտեցումները և բժշկական ուժերի հրամանատարությունում մարտահրավերներին արձագանքելու համակարգը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նորմատիվային բազայի թարմացումը և Ուկրաինայի պաշտպանության ուժերում ծառայության համար օտարերկրյա կամավորներ ներգրավելու հնարավորությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն