Ղազախստանին հայկական երկաթուղու կառավարումը հանձնելու սցենարին դեմ չենք․ Փաշինյան | 1lurer.am

Ղազախստանին հայկական երկաթուղու կառավարումը հանձնելու սցենարին դեմ չենք․ Փաշինյան | 1lurer.am

1lurer.am Մոսկվա կատարելիք այցից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բուն TV-ին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-ռուսական օրակարգային հարցերին՝ շեշտելով երկաթուղային ենթակառուցվածքների կառավարման խնդիրն ու միջազգային պատժամիջոցների հետ կապված ռիսկերը։

Վարչապետի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկվելու են երկուստեք ընդունելի լուծումներ պահանջող առանցքային թեմաներ։

«Քննարկվելու են բոլոր հնարավոր հարցերը և բոլոր հնարավոր հարցերի բոլոր այնպիսի լուծումները, որոնք կարող են փոխադարձաբար ընդունելի լինել, այդ թվում՝ երկաթուղին, գազը։ Երկաթուղու հարցը կարևորագույն հարցերից մեկն է… որովհետև գիտեք, որ Հայաստանը 30-35 տարի շրջափակման մեջ է լիարժեք և ամբողջովին՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից»,-ասել է վարչապետը։

Վարչապետն ընդգծել է՝ ՀՀ-ի համար ընդունելի է երկաթուղու կառավարումը Ղազախստանին հանձնելը, նման սցենարի դեմ չեն։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն