Նոր Խարբերդի մանկատան դայակն ազատվել է աշխատանքից․ երեխայի նկատմամբ բռնության դեպքը փոխանցվել է իրավապահներին | factor.am

Նոր Խարբերդի մանկատան դայակն ազատվել է աշխատանքից․ երեխայի նկատմամբ բռնության դեպքը փոխանցվել է իրավապահներին

Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան դայակն ազատվել է աշխատանքից՝ հաշմանդամություն ունեցող երեխային ծեծի ենթարկելու դեպքից հետո։ Աշխատանքի և բարեկեցության նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը հայտնել է, որ դեպքը մանկատան տնօրինությունը նկատել է և անմիջապես հաղորդում ներկայացրել իրավապահներին։

«Հրապարակման մեջ հիշատակված դայակը ազատվել է աշխատանքից, իսկ կատարվածի քրեաիրավական գնահատականը գտնվում է իրավապահ մարմինների իրավասության շրջանակներում։ Երեխայի առողջական վիճակը լավ է, երեխան շարունակում է խնամք ստանալ մասնագիտացված մանկատանը:

Հստակ է, որ Աշխատանքի և բարեկեցության նախարարության ենթակայությամբ գործող որևէ հաստատությունում նման դեպքերը մեզ համար կարմիր գիծ են, բռնության որևէ դեպք չի հանդուրժվելու և արժանանալու է համապատասխան քրեաիրավական գնահատականի»,- նշել է նա։

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ որ դայակը հարվածներ է հասցրել երեխային, իսկ վերջինիս հատակին ընկնելուց հետո շարունակել է փայտով հարվածել նրա մարմնի տարբեր հատվածներին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն