factor.am Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է երկրի կրիտիկական ենթակառուցվածքները Ռուսաստանի կողմից հնարավոր հիբրիդային սպառնալիքներից պաշտպանելու ծրագրի մշակման մասին։
Ավելի վաղ Bloomberg-ի աղբյուրները հայտնել էին, որ Ռուսաստանը պատրաստվում է Եվրամիության կյանքը վերածել «դժոխքի»։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի կողմից հիբրիդային հարձակումների աճող սպառնալիքի պայմաններում երկրի կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների պաշտպանության ծրագիր մշակելու մասին։
Մակրոնի խոսքով՝ Եվրոպայում Ռուսաստանի ագրեսիայի և հիբրիդային սպառնալիքների բնույթը փոխվում է։ Այդ պատճառով Ֆրանսիայի կառավարությունը կմշակի ծրագիր՝ կրիտիկական ենթակառուցվածքներն ու պաշտպանական արդյունաբերության օբյեկտները կիբերհարձակումներից և անօդաչու թռչող սարքերից պաշտպանելու համար։
Որպես նման հիբրիդային սպառնալիքների վերջին օրինակներ՝ նա նշել է Լայպցիգի օդանավակայանում դրոնների միջոցով դիվերսիայի փորձը, եվրոպական երկրների օդային տարածքի խախտումները անօդաչու թռչող սարքերի միջոցով և Բալթիկ ծովի վրայով դանիական ռազմական ուղղաթիռի ուղղությամբ ազդանշանային հրթիռների արձակումը։
«Այն, ինչ տեղի ունեցավ Լայպցիգում, կարող է տեղի ունենալ եվրոպական ցանկացած այլ քաղաքում»,- ընդգծել է Մակրոնը։ Նա նաև հավելել է, որ Ռուսաստանի հիբրիդային սպառնալիքների պատճառով «ոչ ոք ապահովագրված չէ», իսկ ԵՄ երկրները ստիպված են ապրել «բարձր զգոնության ժամանակաշրջանում»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում