Չարենցավանի 18-ամյա բնակիչը Արշակունյաց պողոտայում մտել է խանութ և գործադրելով գազային ատրճանակ՝ պահանջել գումար, ապա դիմել է փախուստի | news.am

Չարենցավանի 18-ամյա բնակիչը Արշակունյաց պողոտայում մտել է խանութ և գործադրելով գազային ատրճանակ՝ պահանջել գումար

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 3.06-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայի խանութներից մեկում ավազակային հարձակում է կատարվել։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 3-ի սահմաններում, Չարենցավանի 18-ամյա բնակիչը մտել է նշված խանութ և գործադրելով գազային ատրճանակ՝ պահանջել գումար, ապա դիմել է փախուստի։

Երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Գազային ատրճանակը հայտնաբերվել է։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն