ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում | news.am

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում | news.am

news.am ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի ենթակառուցվածքների վրա և ընդգծել է նավարկության ազատության պահպանման անհրաժեշտությունը, այդ թվում՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցի շրջանում։ Այս մասին նա կիրակի հայտարարել է Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Գուտերեշն առանձին ընդգծել է սաուդյան նավերի վրա հարձակումների անթույլատրելիությունը՝ դրանք անվանելով «բացարձակապես անընդունելի»։ Ըստ նրա, չափազանց կարևոր է հարգել նավագնացության իրավունքները և ապահովել նավարկության ազատությունը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան հայտնել է շաբաթ վաղ առավոտյան հութիների կողմից Էր Ռիադի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռը որսալու մասին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն