Համբարձում Մաթևոսյանը և Ջուլի Դաբրուզինը քննարկել են բնապահպանական ոլորտում հայ-կանադական համագործակցության ընդլայնման հնարավորությունները | 1lurer.am

Համբարձում Մաթևոսյանը և Ջուլի Դաբրուզինը քննարկել են բնապահպանական ոլորտում հայ-կանադական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը Կանադա կատարած աշխատանքային այցի շրջանակում երկկողմ հանդիպում է ունեցել Կանադայի շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության հարցերով նախարար Ջուլի Դաբրուզինի հետ։ Այդ մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից։

«Քննարկել ենք Հայաստանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները, համաժողովի առաջնահերթությունները և կենսաբազմազանության գլոբալ օրակարգի առաջմղման ուղղությամբ համագործակցությունը։

Անդրադարձել ենք նաև կլիմայի փոփոխությանն ու կենսաբազմազանության կորստին ուղղված փոխկապակցված գործողություններին, էկոհամակարգերի պահպանման ու վերականգնման, ինչպես նաև բնապահպանական ոլորտում հայ-կանադական համագործակցության ընդլայնման հնարավորություններին»,- գրել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն