Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհը մարվել է։
Այրվել է 5 հարկանի շենքի տանիքը՝ մոտ 80 քմ և ներսում փայտե ու կենցաղային իրեր։ Տարհանվել է շենքի 4-րդ և 5-րդ հարկի 12 բնակիչ։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից շենքեր։
Ավելի վաղ ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի տանիքում ծուխ է նկատվում։
Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։