Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է | factor.am

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է

Սեպտեմբերի 20-ին` ժամը 12։42-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում խոտածածկույթ է այրվում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

ՆԳՆ Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 13։26-ին, մարվել՝ 14։06-ին։ Այրվել է խոտածածկույթ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն