Այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում հանդես կգամ ուղերձով․ Նիկոլ Փաշինյան | 1lurer.am

Այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում հանդես կգամ ուղերձով․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում հանդես կգա ուղերձով։

«Հիմա ես աշխատում եմ անկախության օրվան նվիրված իմ ուղերձի տեքստի վրա և այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում հանդես կգամ ուղերձով, իսկ մինչ այդ և դրանից հետո մեծ տոնական միջոցառումներ են տեղի ունենալու Հանրապետության հրապարակում՝ ժամը 20:30-ից լուսային մեծ շոու, որից հետո տեղի է ունենալու համերգ»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ միջոցառման վերջում լինելու է մեծ դրոնային հրավառություն

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն