Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ | shantnews.am

Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ | shantnews.am

shantnews.am Ըստ Բելառուսի նախագահի, «Մարդկային համակրանքի ընդհանուր էջերը» միավորում են Մինսկն ու Երևանը։ Իր 10 միլիոնանոց երկրի ժողովրդի և իր անունից Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին սեպտեմբերի 21-ին նշվող ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ, հաղորդում է ԲելՏԱ-ն՝ հղում անելով նախագահական վարչակազմի ղեկավարությանը։

Բելառուսի ղեկավարը այս կապակցությամբ նշել է, որ երկրի ինքնիշխանության 35-ամյակը «խորհրդանշում է հայերի ձգտումը ազատ և անկախ զարգացման և իրենց հարուստ մշակույթի պահպանումը»։

«Այսօր երբ աշխարհը բախվում է լուրջ մարտահրավերների, ժամանակի փորձությամբ փորձված բարեկամական կապերը դառնում են հատկապես արժեքավոր՝ ապահովելով ամուր հիմք բաց և կառուցողական գործընկերության համար»,-ընդգծել է պետության ղեկավարը։

Լուկաշենկոն հայ ժողովրդին մաղթել է կայունություն և վստահություն ապագայի նկատմամբ։

«Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը», – եզրափակել է Բելառուսի ղեկավարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն