Բեռլինում խորհրդարանական ընտրություններում հաղթել են ձախերը | azatutyun.am

Բեռլինում խորհրդարանական ընտրություններում հաղթել են ձախերը | azatutyun.am

azatutyun.am Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում սեպտեմբերի 20-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել է Ձախերի կուսակցությունը՝ ստանալով ձայների 25,7 տոկոսը։ Սա վկայում են նախնական պաշտոնական արդյունքները։ 2023-ի ընտրությունների համեմատ կուսակցությունն իր արդյունքը բարելավել է 13,5 տոկոսով։

Երկրորդ տեղում կանցլեր Ֆրիդրիխ Մերցի Քրիստոնեա-դեմոկրատական միությունն է՝ 18,8 տոկոսով։ Երրորդը ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունն է՝ 16,3 տոկոսով

Նոր խորհրդարանում Ձախերի կուսակցությունը կունենա 47 մանդատ, ՔԴՄ-ն՝ 35, «Այլընտրանք Գերմանիայի համար»-ը՝ 29, Կանաչները՝ 26, իսկ սոցիալ-դեմոկրատները՝ 22։ Ընտրություններին մասնակցել է ընտրողների 74,2 տոկոսը։

Բեռլինում Ձախերի առաջնորդ Էլիֆ Էրալփը հայտարարել է, որ հավակնում է քաղաքի կառավարող բուրգոմիստրի պաշտոնին։ Կառավարություն ձևավորելու համար, սակայն, Ձախերին կոալիցիոն գործընկերներ են անհրաժեշտ։ Հնարավոր գործընկերներ են համարվում Կանաչներն ու սոցիալ-դեմոկրատները, թեև մի շարք հարցերում նրանց դիրքորոշումները տարբերվում են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն