Ռուսաստանի և Հայաստանի միջև երկխոսությունը բխում է նրանց ժողովուրդների շահերից. Լավրով | shantnews.am

Ռուսաստանի և Հայաստանի միջև երկխոսությունը բխում է նրանց ժողովուրդների շահերից. Լավրով | shantnews.am

shantnews.am Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորել է Հայաստանի արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանին Անկախության օրվա կապակցությամբ՝ հայտնելով իր համոզմունքը, որ ռուս-հայկական համապարփակ համագործակցության պահպանումը ծառայում է երկու երկրների ժողովուրդների շահերին։

«Համոզված եմ, որ ռուս-հայկական համապարփակ համագործակցության պահպանումը, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի արտաքին քաղաքականության նախարարությունների միջև ակտիվ երկխոսության պահպանումը, համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների փոխադարձ շահերին», – ասվում է Ռուսաստանի ԱԳ նախարարության կայքում հրապարակված հեռագրում։

Հայաստանի Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 35-րդ տարեդարձը: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն