Ռումինիայում ձերբակալվել է նախագահի նախկին թեկնածու Գեորգեսկուն՝ հանցավոր խումբ ղեկավարելու մեղադրանքով | azatutyun.am

Ռումինիայում ձերբակալվել է նախագահի նախկին թեկնածու Գեորգեսկուն՝ հանցավոր խումբ ղեկավարելու մեղադրանքով | azatutyun.am

azatutyun.am Ռումինիայում ձերբակալվել է նախագահի նախկին թեկնածու, 64-ամյա Կալին Գեորգեսկուն, հայտնում են տեղական HotNews և Digi24 լրատվամիջոցները:

Կազմակերպված հանցավորության և ահաբեկչության հետաքննության վարչության (DIICOT) ներկայացուցիչները, ոստիկանության հետ համատեղ, խուզարկություններ են անցկացրել Մոգոշոայայի, Չոլպանիի, Բուֆտեայի և Բուխարեստի հինգ հասցեներում՝ կազմակերպված հանցավոր խմբի ստեղծման և խոշոր չափերի խարդախության քրեական հետաքննության շրջանակում։

Իրավապահների տվյալներով՝ Գեորգեսկուն գլխավորել է հանցավոր խումբ, որն ստեղծվել է «անօրինական ֆինանսական շահույթ ստանալու» նպատակով։ Դրանում ներառված են եղել Ռումինիայի 47-ամյա և Իտալիայի 56-ամյա քաղաքացիներ։ Խմբի առաջնորդը, ըստ իրավապահների, խմբի երկու անդամներին ներկայացրել է որպես «հաջողակ գործարարներ, որոնք իբր կառավարում են օտարերկրյա ընկերություններ և հասանելիություն ունեն մեծ գումարների և կարող են վարկեր տրամադրել:

Հետաքննիչների խոսքով՝ նրանք իրենց զոհին համոզել են, որ նա կարող է 6 միլիոն եվրո վարկ ստանալ և նրանից ստացել են ավելի քան 1 միլիոն եվրո: Ապա նրան համոզել են, որ վարկը կարող է ավելանալ 15 միլիոն եվրո և ստիպել են ևս 100 հազար եվրո փոխանցել։ Այդպիսով զոհին պատճառված վնասի չափը կազմել է ավելի քան 1,1 միլիոն եվրո։

Ըստ լրատվամիջոցների հաղորդումնների՝ գործի շրջանակում ձերբակալվել է նաև գործարար Իոնել Ռուսենը Կոնստանտայից։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն