Մատվիենկոն շնորհավորել է Հայաստանի պատգամավորներին Անկախության օրվա կապակցությամբ | shantnews.am

Մատվիենկոն շնորհավորել է Հայաստանի պատգամավորներին Անկախության օրվա կապակցությամբ | shantnews.am

shantnews.am Ռուսաստանի Դաշնության դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն շնորհավորել է Հայաստանի օրենսդիրներին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ և նշել, որ Մոսկվայի և Երևանի միջև համագործակցությունը ծառայում է երկու երկրների ժողովուրդների երկարաժամկետ շահերին։

«Դաշնային խորհրդի անունից շնորհավորում եմ ձեզ ձեր ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Ռուս-հայկական երկարամյա համագործակցությունը հիմնված է բարեկամության և բարիդրացիության ավանդույթների վրա, ծառայում է մեր ժողովուրդների երկարաժամկետ շահերին և նպաստում է տարածաշրջանային և համաշխարհային կայունության ամրապնդմանը», – ասվում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին ուղղված հեռագրում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն