Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանին․ կան զոհեր | news.am

Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանին․ կան զոհեր | news.am

news.am Աֆղանստանի հյուսիս-արևելքում Պակիստանի հասցրած ավիահարվածների հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել են աֆղան պաշտոնյաները:

Կունար նահանգի վարչակազմի ներկայացուցիչ Ֆարիդ Դեհքանը «Al Jazeera» հեռուստաալիքին հայտնել է, որ երկուշաբթի օրը ավիահարված է հասցրել Նուրգալի շրջանին՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 4-ի սահմաններում, ինչի հետևանքով երեք մարդ է զոհվել, ևս չորսը՝ վիրավորվել։

Պակիստանի տեղեկատվության նախարարությունը հայտնել է, որ Աֆղանստանում երեք թիրախների ուղղությամբ հասցված ավիահարվածների արդյունքում 28 «ահաբեկիչ» է սպանվել։

Թալիբների խոսնակի տեղակալ Համդուլլա Ֆիթրաթը հայտարարել է, որ Աֆղանստանի հյուսիսարևելյան լեռնային Կունար նահանգում հարձակումների թիրախում առնվազն մեկ բնակելի տուն է հայտնվել, ինչի հետևանքով նույն ընտանիքի երեք անդամ է զոհվել, ևս չորսը՝ վիրավորվել:

«Պակտիկա նահանգի Բարմալ շրջանում երկու օբյեկտ է թիրախավորվել, ինչի հետևանքով ավերվել են մեկ խանութ և մեկ դատարկ տուն։ Զոհեր չկան», — նշել է նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն