Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Միրզոյանին Անկախության օրվա առթիվ | factor.am

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Միրզոյանին Անկախության օրվա առթիվ

Սեպտեմբերի 21-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարար Օանա-Սիլվիա Ցոյուի հետ: Այս մասին հայտնում են նախարարությունից։

«Օանա-Սիլվիա Ցոյուն շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին ընդառաջ՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ռումինիայի միջև հարաբերությունների խորացման հարցերի շուրջ»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն