Politico-ն, CNN-ը և MS NOW-ն դատի են տվել Թրամփին, որը փակել է լրատվամիջոցների լրագրողների համար մուտքը Սպիտակ տուն | factor.am

Politico-ն, CNN-ը և MS NOW-ն դատի են տվել Թրամփին, որը փակել է լրատվամիջոցների լրագրողների համար մուտքը Սպիտակ տուն | factor.am

factor.am CNN և MS NOW հեռուստաալիքները, ինչպես նաև Politico պարբերականը սեպտեմբերի 21-ին հայց են ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա երեք խորհրդականների դեմ՝ վարչակազմին մեղադրելով Սահմանադրության Առաջին փոփոխությունը խախտելու մեջ։ Այս մասին հայտնում է Politico-ն։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ փակում է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի մուտքը Սպիտակ տուն, քանի որ, նրա պնդմամբ, դրանք իր մասին տարածում են «սուտ», «կեղծիքներ» և «հորինվածքներ», փոխանցում է The Insider-ը։

Սպիտակ տնից հեռացված լրատվամիջոցները հայց են ներկայացրել դաշնային դատարան՝ պահանջելով «անհապաղ վերականգնել» իրենց թղթակիցների մուտքն այնտեղ։

«Այսօր առավոտյան մենք տեղեկացրել ենք կառավարությանը, որ հայց ենք ներկայացնում՝ պաշտպանելու Առաջին փոփոխությամբ երաշխավորված մեր իրավունքները և պաշտպանելու այն սկզբունքը, ըստ որի՝ կառավարությունը չի կարող որոշել, թե ինչի մասին է հաղորդում մամուլը կամ ինչ է հրապարակում։ Առանց նախազգուշացման և որևէ ընթացակարգի՝ Սպիտակ տունը չեղարկել է մեր լրագրողների հավատարմագրերը միայն այն պատճառով, որ նրան դուր չեն եկել մեր հրապարակումները։ Եթե այս ամենն անպատասխան թողնվի, վտանգի տակ կհայտնվեն մամուլի ազատությունը և հասարակության՝ պետության միջամտությունից զերծ անկախ լրագրության իրավունքը»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ։

Լրատվամիջոցները Վաշինգտոնի դաշնային շրջանային դատարանի դատավորին խնդրել են անհապաղ հակասահմանադրական ճանաչել Թրամփի սահմանած արգելքը։ Բացի Թրամփից՝ հայցեր են ներկայացվել նաև Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզան Ուայլսի, հաղորդակցության գծով տնօրենի Սթիվեն Չենգի և Գաղտնի ծառայության տնօրենի Շոն Քարրենի դեմ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն