azatutyun.am Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմը պատժամիջոցներ է պատրաստել ամբողջ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դեմ և պատրաստվում է շուտով հայտարարել դրանց մասին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով լավատեղյակ երկու աղբյուրների:
Գործակալությունը նշում է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը չի թաքցրել իր դժգոհությունը դատարանից: Մասնավորապես, ԱՄՆ պաշտոնյաները ցանկանում են, որ դատարանը հրաժարվի Իսրայելի ղեկավարների ձերբակալման օրդերից, ինչպես նաև Աֆղանստանում ամերիկյան զորքերի վերաբերյալ անցյալում հարուցած քննությունից:
Վաշինգտոնն արդեն իսկ պատժամիջոցներ է կիրառել ՄՔԴ դատավորների և դատախազների նկատմամբ, սակայն մինչ օրս ձեռնպահ է մնացել հենց դատարանի դեմ պատժամիջոցներից:
ԱՄՆ Պետդեպարտամենտը տեղեկությունը մեկնաբանելու խնդրանքին չի արձագանքել:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում