Անելիք կա միջազգային իրավական գործիքակազմի իրացման առումով․ Վարդևանյանը՝ գերիների մասին | arm.sputniknews.ru

Անելիք կա միջազգային իրավական գործիքակազմի իրացման առումով․ Վարդևանյանը՝ գերիների մասին | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի առումով մեծ անելիք կա հանրային, միջազգային իրավական գործիքակազմի իրացման տեսանկյունից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց իրավաբան, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը` նշելով, որ խոսքը նաև դիվանագիտական բաղադրիչի մասին է։

«Չեմ կարծում, որ միջազգային հանրության համար կարող է որևէ կերպ ընդունելի լինել այն հակամարդասիրական, հակամարդկային, դաժան, մի շարք կոնվենցիաների հակասող վարքագիծը, որը կա Ադրբեջանում, այդ թվում` Ռուբեն Վարդանյանի նկատմամբ։ Բաքվի վարքագիծը ակնհայտ ցույց է տալիս՝ այնտեղ չկա ժողովրդավարություն, մարդու իրավունքների, ինչպես նաև համամարդկային մարդասիրական արժեքների նկատմամբ հարգանք։ Դրան պետք է լինի պատշաճ արձագանք։ Պետք է դիմել միջազգային ատյաններին նույնիսկ դրանց դանդաղկոտության պայմաններում և հետևողական լինել այդ ուղղությամբ»,- ասաց Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ միջազգային արտաքին դիվանագիտական և քաղաքական գործիքները պետք է ավելի մեծ թափով օգտագործվեն։ Ըստ ԱԺ փոխխոսնակի՝ դա որոշակի առումով կարող է կարևոր և բեկումնային լինել։

Հարցին, թե ինչ գործողություններ են պատրաստվում իրականացնել գերիների վերադարձի հետ կապված, Վարդևանյանը վստահեցրեց՝ առաջիկայում հանրությունը կտեսնի իրենց քայլերն այդ ուղղությամբ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն