azatutyun.am Լիտվան տարհանման ծրագրեր է մշակել Ռուսաստանի սպառնալիքների ֆոնին, սակայն «չի հանձնվի», եթե Ռուսաստանը հարձակվի և հակահարված կտա, BBC-ին ասել է այդ երկրի վարչապետը:
Մինդաուգաս Սինկյավիչյուսը BBC-ի Newsnight հաղորդմանն ասել է, որ լիտվացիները «մշտապես սպառնալիք» են զգում Ռուսաստանի կողմից, մասամբ՝ երկրի օդային տարածք մտնող անօդաչու թռչող սարքերի պատճառով։
«Մենք կպատասխանենք… մենք մարտի կբռնվենք»,- ասել է Սինկևիչուսը՝ հավելելով, որ ունեն «տարբեր սցենարների» ծրագրեր և օրինակ է բերել տարեց մարդկանց քաղաքներից «սահուն» դուրս բերելը և խցանումներից խուսափելը։
«Մենք մտածում ենք տարբեր սցենարների մասին, դրանցից ոչ բոլորն են հրապարակայնորեն քննարկվում … Մենք բախվում ենք կոնկրետ սպառնալիքների, ոչ ամեն օր, բայց մենք զգում ենք դրանք, և դա իսկապես իրականություն է մեզ համար»,- ասել է նա։
Լիտվան, որը ՆԱՏՕ-ի անդամ է, ցամաքային սահման ունի Ռուսաստանի անկլավ Կալինինգրադի հետ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում