armenpress.am Մեծ յոթնյակի (G7) երկրները Եմենի հութի խռովարարների «Անսար Ալլահ» շարժմանը կոչ են արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և վերադառնալ հակամարտության քաղաքական կարգավորման։ Այս մասին ասվում է G7-ի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Նյու Յորքում նրանց հանդիպումից հետո։
«Մենք ամենավճռական կերպով դատապարտում ենք անընդունելի հարվածները, որոնք հութիները շարունակում են հասցնել Եմենում և Սաուդյան Արաբիայի Թագավորության ուղղությամբ», – նշվում է փաստաթղթում, որից մեջբերումներ է անում Reuters գործակալությունը։
«Մենք հութիներին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բոլոր մարտական գործողությունները, բոլոր սպառնալիքներն ու հարձակումները քաղաքացիական նավերի նկատմամբ, ինչպես նաև վերադառնալ բարեխիղճ քաղաքական կարգավորման», – ընդգծել են արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում