Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ | armenpress.am

Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ | armenpress.am

armenpress.am Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) այս տարվա սկզբից երեք նոր ամրացված ռազմակայան է ստեղծել Լիբանանի հարավում՝ երկու պետությունների միջև սահմանազատման գծից («կապույտ գծից») դեպի հյուսիս։ Այդ մասին հայտնել է The National թերթը՝ վկայակոչելով Լիբանանում ՄԱԿ-ի Ժամանակավոր ուժերի (UNIFIL) մամուլի քարտուղար Քենդի Արդելին։

«Մինչև այս տարվա մարտին տեղի ունեցած սրացումն իսրայելական բանակը գործում էր հինգ ամրացված ռազմակայաններում «կապույտ գծի» մերձակայքում և դրանից հյուսիս։ Այս տարի մենք հայտնաբերել ենք երեք նոր ամրացված ռազմակայան «կապույտ գծից» դեպի հյուսիս, – նշել է Արդելը։

UNIFIL-ի տվյալներով՝ Լիբանանի հարավում ԻՊԲ-ն, ընդհանուր առմամբ, ունի մոտ 30 ամրացված դիրք։ Երեք նոր ռազմակայաններն ստեղծվել են ի պատասխան լիբանանյան շիաների «Հեզբոլլահ» շարժման հարձակումների, որոնք սկսվել են՝ ի պատասխան Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ռազմական գործողությունների մեկնարկի։

Ինչպես նշում է թերթը, նոր ամրացված դիրքերի ստեղծումը վկայում է Լիբանանի հարավում Իսրայելի ռազմական ներկայության ուժեղացման մասին՝ երկու պետությունների միջև խաղաղ կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների ֆոնին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն