Դանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին | news.am

Դանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին

Սեպտեմբերի 18-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Դանիայի Թագավորության նորանշանակ դեսպան Կամիլա Լիկ Ռասմուսենին՝ հավատարմագրերի պատճենների հանձնման կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Ռասմուսենին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր պատասխանատու առաքելության իրականացման գործում։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Դանիա հարաբերությունների դրական դինամիկան և ընդգծել երկկողմ գործընկերության հետագա խորացման կարևորությունը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի և Հայաստան-Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ ձևաչափի շրջանակներում։

Առանձնահատուկ ընդգծվել է առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման կարևորությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն