news.am Թուրքիայի Թուրգութլու քաղաքում գտնվող դպրոցի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով ութ մարդ է վիրավորվել, հարձակման մեջ կասկածվողը ձերբակալված է։ Այս մասին հայտնում է նահանգային վարչակազմը։
«Նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով տուժել է ութ մարդ»,- ասված է իշխանությունների տարածած հաղորդագրության մեջ։
Տեղական իշխանությունների տվյալներով՝ Թուրգութլուի «Ինջի Ուզմեզ» արհեստագործական լիցեյի մոտ կրակոցների մասին ահազանգը ստացվել է առավոտյան ժամը 07:59-ի սահմաններում։
Դեպքի վայր են մեկնել ոստիկանական բազմաթիվ ծառայողներ և բուժբրիգադներ։
Տուժածներին տեղափոխել են մոտակա բժշկական հաստատություններ։
Միջադեպից հետո իրավապահները ձերբակալել են ենթադրյալ հարձակվողին։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական և դատական քննություն, ընդգծել են իշխանությունները։