Մակրոնն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանությունը | azatutyun.am

Մակրոնն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանությունը | azatutyun.am

azatutyun.am Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Նյու Յորքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է Ուկրաինայի էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարվածների դադարեցման հնարավորությունը։

Մակրոնը X-ում գրել է, որ Փարիզն ու Վաշինգտոնը պատրաստվում են համատեղ ջանքեր գործադրել՝ հասնելու Ուկրաինայի էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարվածների դադարեցմանը։

«Խաղաղ բնակչությունը պետք է պաշտպանված լինի, և մենք պետք է հնարավորինս շուտ սկսենք լուրջ բանակցություններ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության պայմանների շուրջ», – հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։

Թրամփի հետ հանդիպումից հետո Մակրոնը լրագրողներին ասել է նաև, որ կողմերը համաձայնել են Ուկրաինային աջակցել պաշտպանունակությունն ամրապնդելու հարցում։ Նրա խոսքով՝ քննարկվել է, մասնավորապես, Կիևին լրացուցիչ հակաօդային հրթիռներ մատակարարելու հարցը՝ ռուսական օդային հարձակումներից պաշտպանվելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն