ԱՄԷ ղեկավարները շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ | armenpress.am

ԱՄԷ ղեկավարները շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ | armenpress.am

armenpress.am Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մոհամեդ բին Զայեդ Ալ Նահյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ։

ԱՄԷ-ի պետական լրատվական գործակալությունը  (WAM) հայտնում է, որ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին Անկախության 35-ամյակի առթիվ  շնորհավորական ուղերձներ են հղել նաև ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ և Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը, ինչպես նաև ԱՄԷ փոխնախագահ, փոխվարչապետ և Նախագահական դատարանի նախագահ Շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանը։

Հայաստանի Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում էր անկախության 35-րդ տարեդարձը: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն