Հայ առաքելական եկեղեցուն պատկանող ցանկացած գույք, որը հնարավոր էր բերել Հայաստան, պետք էր բերվեր․ Աղաջանյան | azatutyun.am

Հայ առաքելական եկեղեցուն պատկանող ցանկացած գույք, որը հնարավոր էր բերել Հայաստան, պետք էր բերվեր․ Աղաջանյան | azatutyun.am

azatutyun.am Դադիվանքից մշակութային արժեքներ Հայաստան տեղափոխելու մասին Բաքվի մեղադրանքներին Երևանում այսօր արձագանքել են խորհրդարանական ուժերը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագրից» Էդուարդ Աղաջանյանն, «Ազատության» հարցին պատասխանելով, ասել է, որ Հայ առաքելական եկեղեցուն պատկանող այն գույքը, որը հնարավոր էր տեղափոխել Հայաստան, պետք էր բերել։

«Կարծում եմ՝ Հայ առաքելական եկեղեցուն պատկանող ցանկացած գույք, որը հնարավոր էր բերել Հայաստան, պետք էր բերվեր Հայաստան։ Այստեղ զարմանալի բան չեմ տեսնում․ մեր ազգային հարստությունն է և պետք է լինի Հայաստանում», – ասել է Աղաջանյանը։

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքից Իշխան Սաղաթելյանն, իր հերթին, Բաքվի վերջին հայտարարությունները կապել է Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականության հետ։

Նրա պնդմամբ՝ Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգության ծագումը՝ այն ներկայացնելով որպես աղվանական կամ ալբանական ժառանգություն։

«Այս քայլով վերահաստատվում է՝ Նիկոլ Փաշինյանն իր վարած քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր», – հայտարարել է Սաղաթելյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն