Ռուսաստանում առնվազն 550 ուկրաինացի մեղադրվում է դավաճանության կամ լրտեսության մեջ | azatutyun.am

Ռուսաստանում առնվազն 550 ուկրաինացի մեղադրվում է դավաճանության կամ լրտեսության մեջ | azatutyun.am

azatutyun.am Իրավապաշտպանները նույնականացրել են Ուկրաինայի 555 քաղաքացու, որոնց դեմ Ռուսաստանը քրեական գործ է հարուցել՝ պետական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների մեղադրանքով, տեղեկացնում է «Ազատության» ռուսական ծառայությունը:

Ուսումնասիրությունը կատարել են ռուսական «Պերվի օտդել» (Первый отдел) իրավապաշտպան նախագիծն ու Parubets Analytics անկախ վերլուծական կենտրոնը, որը հետազոտություններ է անցկացնում քաղաքական բռնաճնշումների, պատերազմի, ռազմական հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։

Ըստ ուսումնասիրության՝ ուկրաինացիների դեմ հարուցված քրեական գործերի իրական թիվն ավելի բարձր է, քանի որ շատ գործեր փակ են, իսկ դատական արձանագրությունները հրապարակվում են առանց անձնական տվյալների:

Պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի քաղաքացիություն ստացած 325 ուկրաինացու։ 199-ին մեղադրանք է առաջադրվել լրտեսության, 18-ին՝ օտարերկրյա պետության հետ գաղտնի համագործակցության, իսկ ութին՝ թշնամուն օգնելու համար։

Իրավապաշտպաններին հաջողվել է հաստատել 323 անձի առաջադրված մեղադրանքները։ Նրանց կեսից ավելին (176 անձ կամ 54.5%), ինչպես նշվում է, կապված են եղել տեղեկություններ հավաքելու և ուկրաինական կողմին փոխանցելու մեղադրանքների հետ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն