Հայաստանը և Հորդանանը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունները | factor.am

Հայաստանը և Հորդանանը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունները

ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը Հորդանանի ազգային էլեկտրաէներգետիկ ընկերության գլխավոր տնօրեն Սուֆիան Ալ-Բատայնեհի հետ քննարկել է էներգետիկ անցման, կայուն էներգետիկ համակարգերի ձևավորման և փորձի փոխանակման ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է Հորդանանի ազգային էլեկտրաէներգետիկ ընկերության (NEPCO) գլխավոր տնօրեն դոկտոր Սուֆիան Ալ-Բատայնեհին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հորդանանի միջև էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունները:

Նարեկ Ապիտոնյանը ողջունել է հորդանանցի գործընկերների հետաքրքրվածությունը Հայաստանում էներգետիկ անցման գործընթացների և այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումների վերաբերյալ։
Փոխնախարարը նշել է, որ էներգետիկ անցումը Հայաստանի էներգետիկ քաղաքականության կարևոր ուղղություններից է, և այս համատեքստում կարևոր է միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակումն ու համագործակցության զարգացումը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հորդանանում ընթացող էներգետիկ անցման և կայուն էներգետիկ համակարգի ձևավորմանն ուղղված գործընթացներին։

Կողմերը կարևորել են երկկողմ փորձի փոխանակումը և ոլորտում համագործակցության նոր հնարավորությունների բացահայտումը։

Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակել քննարկումները և համատեղ աշխատանքը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն