Լիտվայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել երկրում միջուկային զենքի տեղակայման արգելքի վերացմանը | armenpress.am

Լիտվայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել երկրում միջուկային զենքի տեղակայման արգելքի վերացմանը | armenpress.am

armenpress.am Լիտվայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել Սահմանադրության մեջ այն ուղղմանը, որը վերացնում է երկրում միջուկային զենքի տեղակայման արգելքը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ուղղումներին կողմ է քվեարկել 99 պատգամավոր, դեմ է եղել 13-ը, ևս հինգը ձեռնպահ է մնացել։

Օրենքի համաձայն՝ ուղղումները պետք է հաստատվեն երկու ընթերցմամբ՝ ոչ պակաս, քան երեք ամիս ընդմիջումով։

Financial Times թերթը, վկայակոչելով աղբյուրների, հունիսի սկզբին հաղորդել էր, որ ԱՄՆ-ն քննարկում է ՆԱՏՕ-ի եվրոպական լրացուցիչ երկրներում միջուկային զենք տեղակայելու հնարավորությունը. դա թույլ կտա տեղակայել երկակի նշանակության ինքնաթիռներ, որոնք ունակ են միջուկային հարվածներ հասցնել։ Ըստ հրատարակության՝ մի շարք Բալթյան և ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրներ, այդ թվում՝ Լեհաստանը, շահագրգռված են ինքնաթիռների տեղակայման առաջարկով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն