Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց. դատական նիստից հետո նա տուն կգնա | arm.sputniknews.ru

Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով։ Տեղեկությունը հայտնում է նրա պաշտպան Տաթևիկ Սողոյանը։

«Պաշտպանության կողմի միջնորդության հիման վրա Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` այլ անձանց հետ շփման արգելքով: Դատական նիստից հետո տիկին Մանուկյանը կգնա տուն»,– գրել է փաստաբանը ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք՝ ըստ ՔԿ-ի՝ Մանուկյանը մեղադրվում է պետական գաղտնիք հրապարակելու մեջ։ Նա 2 ամսով կալանավորվել էր հուլիսի 9-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն