Նոր մանրամասներ՝ Խարբերդի մանկատան դեպքից․ դայակը «պոլի փայտով» հարվածել է հաշմանդամություն ունեցող երեխայի մեջքին, ողնաշարին, կողերին | factor.am

Նոր մանրամասներ՝ Խարբերդի մանկատան դեպքից․ դայակը «պոլի փայտով» հարվածել է հաշմանդամություն ունեցող երեխայի մեջքին, ողնաշարին, կողերին | factor.am

Factor.am-ին որոշակի մանրամասներ են հայտնի դարձել Խարբերդի մասնագիտացված մանկատանը դայակի կողմից երեխային ծեծի ենթարկելու դեպքից։

Ըստ գործի նյութերի՝ դեպքը տեղի է ունեցել 2026 թվականի օգոստոսի 13-ին։ Մանկատան սանին ծեծի ենթարկածը խնամքի հերթապահ դայակ Վարդ Աղախանյանն է։ Դայակը մանկատան Դ-1 սենյակում նախ հարվածներ է հասցրել մանկատան սան Ֆ․ Մ․-ին, ապա, երբ նա ընկել է գետնին, վերցրել է հատակը մաքրելու համար նախատեսված փայտը և շարունակել է դրանով բազմաթիվ հարվածներ հասցնել վերջինիս մեջքի ստորին կողային հատվածին, ողնաշարի հատվածին և ձախ թիակային հատվածին, ինչի հետևանքով Ֆ․ Մ․-ին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք է պատճառվել։

Գործի նյութերում նշված է, որ Ֆ․ Մ․-ն մանկական ուղեղային կաթված և տեղաշարժման խնդիրներ ունի, չի տիրապետում բանավոր խոսքին և չի կարողանում հաղորդակցվել։

Նշենք, որ Վարդ Աղախանյանը «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում աշխատում է 2012 թվականի սեպտեմբերից։ Խնամքի հաստատությունը գործում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության ենթակայությամբ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն