civilnet.am Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի 2025-ի հայտարարագրում չի երևում 2024-ին Լոս Անջելեսի թանկարժեք ավիատոմսերի փոխհատուցման փաստը, սակայն քաղաքապետարանից վստահեցնում են, որ գումարը վճարված է և անդորրագիր են տրամադրել։
2025-ի հունվարին Երևանի քաղաքապետարանից պաշտոնապես հայտարարեցին, որ Ավինյանը փոխհատուցել է ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը։ Այդ մասին հայտնել էր քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։ «Գումարը, որը կազմել է 7,65 մլն դրամ, քաղաքապետը վճարել է սեփական միջոցներից՝ ամբողջությամբ փոխհատուցելով այն համայնքային բյուջեին»,- նշել էր Կոստանյանը։
2024-ին 168.am-ը գրել էր, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը նոյեմբերի 23-30-ը գործուղվել է Լոս Անջելես քաղաք։ Ըստ լրատվամիջոցի՝ այդ նպատակով Երևան-Դոհա-Լոս Անջելես-Դոհա-Երևան 9 տոմս է ձեռք բերվել, որոնցից 8-ը՝ էկոնոմ դասի, 1-ը՝ բիզնես։ էկոնոմ դասի 8 տոմսերից 7-ի դեպքում 1 տոմսի արժեքը հաշվարկվել է 585,000 դրամ, 1-ինը՝ 720,000 դրամ, իսկ բիզնես դասի տոմսի արժեքը՝ 7,65 մլն դրամ։
ՍիվիլՆեթը ուսումնասիրեց Ավինյանի՝ 2025-ի հայտարարագիրը, որտեղ, սակայն, 2 մլն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող այլ միանվագ ծախսերի բաժնում որևէ նշում չկար։ Թեև դրամական միջոցների բաժնում 7,6 մլն դրամից ավելի նվազումներ կան, սակայն այդ գումարի արտացոլումը նման եղանակով չպետք է լիներ։

ՍիվիլՆեթը հարցում ուղարկեց Երևանի քաղաքապետին և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Մեր հարցումից հետո տեղեկացանք, որ Ավինյանը որոշել է հայտարարագրի շտկման դիմում ուղարկել հանձնաժողով։ Այս փաստը հաստատեցին նաև հանձնաժողովից։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում