Աշխարհում բաժանարար գծերն ավելի են լայնանում. Գուտերեշը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի ԳԱ-ում | azatutyun.am

Աշխարհում բաժանարար գծերն ավելի են լայնանում. Գուտերեշը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի ԳԱ-ում | azatutyun.am

azatutyun.am Աշխարհում բաժանարար գծերն ավելի են լայնանում, և մարդկությունը շարժվում է դեպի բազմաբևեռ աշխարհ, որտեղ «վստահությունը խաթարված է», հայտարարեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ Գլխավոր ասամբլեայի իր բացման ելույթում:

«Մեր աշխարհում բաժանարար գծերը լայնանում են»,- ասաց Գուտերեշը՝ թվարկելով շարունակվող ճգնաժամերը՝ պատերազմներից մինչև կլիմայի փոփոխություն, ինչպես նաև ընդգծելով արհեստական բանականության ունեցած դերը աշխարհում տեղի ունեցող մի շարք փոփոխություններում:

«Սրանք առանձին ճգնաժամեր չեն, – շեշտեց Գուտերեշը,- Սրանք նույն պատմության գլուխներն են։ Իշխանության պատմությունը։ Ո՞վ ունի այն։ Ո՞ւմ է այն մերժված»։

ՄԱԿ-ում հավաքված աշխարհի առաջնորդներին Գուտերեշն ասաց, որ «մարդիկ ավելի ու ավելի են իշխանությունը փոխանցում մեքենաներին» և նախազգուշացրեց, որ արհեստական բանականության արագ զարգացող պայմաններում «արհեստական գործակալները դուրս են գալիս վերահսկողությունից, իսկ մահացու ինքնավար զենքերը գիտաֆանտաստիկից անցնում են ռազմական իրականության»։

Ըստ նրա՝ համաշխարհային իշխանությունը վերաձևավորվում է երեք հիմնական ձևով՝

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն