Ճապոնիայում «Դուջուան» թայֆունի հետևանքով առաջացած հորդառատ անձրևների պատճառով 6 մարդ է զոհվել | news.am

Ճապոնիայում «Դուջուան» թայֆունի հետևանքով առաջացած հորդառատ անձրևների պատճառով 6 մարդ է զոհվել | news.am

news.am Դուջուան թայֆունի առաջացրած առատ տեղումները հարվածել են Տոկիոյին և Ճապոնիայի հարակից շրջաններին, ինչից հետո առաջացրել են սողանքներ ու ջրհեղեղներ․ կա 6 զոհ, ևս 6 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնում է Kyodo-ն։

Երբ թայֆունն անցնում էր երկրի խաղաղօվկիանոսյան ափամերձ հատվածով, տեղատարափ ապառատները ջրասույզ են արել Տիբա պրեֆեկտուրայի տները և շուրջ 58 հազար տնային տնտեսություն ժամանակավորապես զրկել էլեկտրամատակարարումից։

Տիբայում հինգ մարդ է զոհվել․ նրանց թվում է 51-ամյա մի տղամարդ, որը մասնակցել է ճանապարհի վերականգնման աշխատանքներին։ Մյուս զոհերը 70-ից 80 տարեկան անձինք են եղել։

Առատ տեղումները հատկապես ծանր հարված են հասցրել Տիբային, որն արդեն տուժել էր օգոստոսին և սեպտեմբերի սկզբին տեղացած տեղատարափ անձրևներից։ Այս անգամ աղետը տեղի է ունեցել պրեֆեկտուրայում՝ «Արծաթե շաբաթ» տոնական շաբաթվա ամենաթեժ շրջանում, երբ Ճապոնիայի բազմաթիվ բնակիչներ ճանապարհորդում են երկրով մեկ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն