Անկախության օրվան նվիրված միջոցառումներն անցել են առանց լուրջ միջադեպերի․ ՆԳՆ | armenpress.am

Անկախության օրվան նվիրված միջոցառումներն անցել են առանց լուրջ միջադեպերի․ ՆԳՆ

Հայաստանի Անկախության օրվան նվիրված բազմամարդ միջոցառումների ընթացքում լուրջ միջադեպեր կամ պատահարներ չեն արձանագրվել։ Այս մասին հայտնում է ՆԳ նախարարությունը։

«Միջոցառումների անխոչընդոտ ընթացքն ապահովելու համար նախարարության ծառայություններն աշխատել են արտակարգ ռեժիմով։

Ոստիկանության չորս հենասյունային ծառայություններն ապահովել են հասարակական կարգն ու անվտանգությունը, իսկ Փրկարար ծառայության աշխատակիցները հերթապահություն են իրականացրել միջոցառումների անցկացման վայրերում։

ՆԳՆ-ն ընդգծել է, որ ոստիկանների և փրկարարների համակարգված աշխատանքի շնորհիվ ապահովվել է հազարավոր քաղաքացիների և զբոսաշրջիկների մասնակցությամբ միջոցառումների անվտանգ ընթացքը»,- նշված է հաղորդագրությունում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն