ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան Արկտիկայի անվտանգությունն ամրապնդելու համաձայնագիր են ստորագրել | armenpress.am

ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան Արկտիկայի անվտանգությունն ամրապնդելու համաձայնագիր են ստորագրել | armenpress.am

armenpress.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը և Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը Նյու Յորքում համաձայնագիր են ստորագրել, որը նախատեսում է ամրապնդել Գրենլանդիայի, Արկտիկայի և Հյուսիսատլանտյան տարածաշրջանի անվտանգությունը։

Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։ Համաձայնագիրը հնարավորություն է տալիս ընդլայնել ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Գրենլանդիայում և փոփոխություններ է կատարում կղզում ամերիկյան ուժերի ներկայության իրավական հիմքը հանդիսացող՝ 1951 թվականի պաշտպանական համաձայնագրում։

Համաձայնագրի հրապարակված տեքստի համաձայն՝ Միացյալ Նահանգները կարող է Գրենլանդիայում տեղակայել «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրեր՝ բալիստիկ հրթիռներից պաշտպանությունն ապահովելու նպատակով։

«ԱՄՆ-ի որևէ հակառակորդի այլևս երբեք թույլ չի տրվի ռազմական ներկայություն հաստատել Գրենլանդիայում կամ առանց մեր գրավոր համաձայնության զգայուն ներդրումներ կատարել այնտեղ»,- ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ նախատեսվում է Գրենլանդիայում երկու խոշոր ռազմակայան կառուցել։

Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենն ընդգծել է, որ համաձայնագիրը չի փոխում Գրենլանդիայի կարգավիճակը։

«Սա համաձայնագիր է, որն ամրապնդում է մեր ընդհանուր անվտանգությունն Արկտիկայում և Հյուսիսատլանտյան տարածաշրջանում և միաժամանակ ճանաչում է Թագավորության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև Գրենլանդիայի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- ասել է Ֆրեդերիկսենը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն