Ըստ Թրամփի՝ ԱՄՆ-ը Իրանի հետ համաձայնագիր կկնքի նոյեմբերի ընտրություններից հետո | azatutyun.am

Թրամփ․ «Մինչ մյուսները խոսել են խաղաղության մասին, ես խաղաղություն եմ հաստատել» | azatutyun.am

azatutyun.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում ելույթը սկսել է իր վարչակազմի արտաքին քաղաքական ձեռքբերումներից՝ հայտարարելով, որ մինչ մյուս առաջնորդները խոսել են խաղաղության մասին, ինքն այն «հաստատել է»։

«Մինչ մյուսները խոսել են, ես գործել եմ։ Մինչ մյուսները խոսել են խաղաղության մասին, ես խաղաղություն եմ հաստատել», – հայտարարել է Թրամփը՝ պնդելով, որ իր նախագահության ընթացքում Միացյալ Նահանգները դիմակայել է այն սպառնալիքներին, որոնք տարիներ շարունակ անտեսվել են։

Թրամփը խոսել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին՝ հիշատակելով Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի՝ իր հասցեին հնչեցրած խոսքերը։ ԱՄՆ նախագահը մեջբերել է Փաշինյանին, ըստ որի՝ առանց Թրամփի անձնական ներգրավվածության ու խաղաղության հասնելու վճռականության այս բեկումը հնարավոր չէր լինի։ Ալիևից էլ Թրամփը մեջբերել է հետևյալ խոսքերը՝ «Նախագահ Թրամփը վեց ամսում հրաշք գործեց»։

ԱՄՆ նախագահը մեջբերել է նաև Պակիստանի վարչապետին, որը, նրա խոսքով, հայտարարել է, թե Թրամփը «պատասխանատու է 30 միլիոն կյանք փրկելու համար»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն