Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Շեյխա Նասեր Ալ Նուեյսին: Այս մասին հայտնում են Կառավարությունից։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են զբոսաշրջության ոլորտում Հայաստանի մեծ ներուժը և դրա իրացման հնարավորությունները:
Անդրադարձ է կատարվել զբոսաշրջության ոլորտի կարգավորումներին և թվային լուծումներին ու Հայաստանում այս ուղղությամբ լավագույն փորձի տեղայնացման հեռանկարին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ Հայաստանի համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ:
Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է կազմակերպության կուտակած փորձն ու գիտելիքները»,- նշված է հաղորդագրությունում։