shantnews.am ԱՄՆ-ն ու Իրանը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում, երեք ժամ տևած հանդիպում են անցկացրել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Այո՛, այսօր՝ մոտ մեկ ժամ առաջ, ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները հանդիպել են։ Այն շատ լավ է անցել։ Հանդիպումը տևել է երեք ժամ», — լրագրողների հարցերին պատասխանելիս նշել է նա։
Թրամփը պնդել է, որ Իրանն ապագայի երկու հնարավոր տարբերակ ունի։ «Մի դեպքում դա լիակատար ոչնչացումն է, իսկ այլընտրանքը՝ հնարավոր մեծությունն է։ Այն կարող էր հզոր երկիր դառնալ», — ասել է ԱՄՆ նախագահը։