Էդվարդ Ասրյանն ու Ստեֆանո Մանինոն քննարկել են քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա համագործակցությունը

Էդվարդ Ասրյանն ու Ստեֆանո Մանինոն քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա համագործակցությունը

Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Իտալիայի պաշտպանական բարձրագույն հետազոտական կենտրոնի նախագահ, գեներալ-լեյտենանտ Ստեֆանո Մանինոյի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա համագործակցությանը, մասնավորապես՝ ռազմական կրթությանը և վարժանքներին առնչվող հարցեր:

Կողմերը մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել ռազմական կրթության ոլորտում փոխգործակցությունն ընդլայնելու վերաբերյալ։

Հայաստան կատարած այցի շրջանակում գեներալ-լեյտենանտ Մանինոյի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա և ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան, որտեղ քննարկվել են ռազմաուսումնական հաստատությունների միջև համագործակցության հեռանկարներն ու ուղղությունները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն