factor.am Նյու Յորքում այսօր TRIPP նախագծի վերաբերյալ ԱՄՆ-ը միջոցառում է անցկացնելու։ Մասնավորապես, Վաշինգտոնը պատրաստվում է հայտարարել Անդրկասպյան ձեռնարկությունների հիմնադրամի (Trans-Caspian Enterprise Fund) ստեղծման մասին: Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի Վաշինգտոնի թղթակից Ալեքս Ռաուֆօղլուն։
«ԱՄՆ-ը պատրաստվում է վաղը հայտարարել Անդրկասպյան ձեռնարկությունների հիմնադրամի (Trans-Caspian Enterprise Fund) ստեղծման մասին՝ TRIPP-ի ինստիտուցիոնալ զարգացման հաջորդ քայլի հետ մեկտեղ։ Միջոցառմանը, ինչպես սպասվում է, կմասնակցեն ավելի քան 40 ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի «C5» երկրների ներկայացուցիչները»,- գրել է Ռաուֆօղլուն։