azatutyun.am Գերմանիայի Վունշտորֆ ռազմական օդանավակայանի մոտակայքում, որտեղ մեկ շաբաթ առաջ հայտնաբերվել էին անօդաչու թռչող սարքի մնացորդներ, անհայտ նյութ է հայտնաբերվել։ Հետաքննիչները կարծում են, որ այն կարող է պայթուցիկ լինել, գրում է Süddeutsche Zeitung-ը, ինչպես նաև NDR և WDR լրատվականները։
Լրատվամիջոցները նշում են, որ նյութի դատաբժշկական վերլուծությունը դեռևս չի ավարտվել։ Այն հայտնաբերվել է ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա այն վայրից, որտեղ հայտնաբերվել էին անօդաչու թռչող սարքի բեկորները:
Գերմանիայի դաշնային դատախազությունը և Դաշնային քրեական գրասենյակը հետաքննում են, թե արդյոք կապ կա այս միջադեպի և օգոստոսի սկզբին Լայպցիգի օդանավակայանի վրա տեղի ունեցած անօդաչու թռչող սարքի հարձակման միջև: Ըստ այս լրատվամիջոցների՝ Վունշտորֆում հայտնաբերված անօդաչու թռչող սարքը իր կառուցվածքով նման է Լայպցիգի անօդաչու թռչող սարքին: Հայտնի է նաև, որ դրա բաղադրիչներից առնվազն մեկը պատրաստվել է 3D տպիչի միջոցով:
Վունշտորֆի ռազմական օդանավակայանում տեղակայված են Գերմանիայի ռազմաօդային ուժերի Airbus A400M ռազմական տրանսպորտային ինքնաթիռները։
Օգոստոսին Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվեցին անօդաչու թռչող սարքեր, որոնցից մեկը հագեցած էր պայթուցիկ նյութերով և գտնվում էր ուկրաինական Ան-124 տրանսպորտային ինքնաթիռի մոտ, որը զինամթերքով էր բեռնված։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում