Հայաստանի հավաքականը ևս մեկ կորուստ ունի | factor.am

Հայաստանի հավաքականի պաշտպան Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել․ նա բաց կթողնի առաջիկա խաղերը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել: «Նոայի» ֆուտբոլիստը չի շարունակի Հայաստանի հավաքականի մարզական հավաքը և բաց կթողնի առաջիկա խաղերը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ վնասվածք էին ստացել նաև գերմանական «Նյուրնբերգի» պաշտպան Ստյոպա Մկրտչյանը և «Արարատ-Արմենիայի» պաշտպան Էդգար Գրիգորյանը, որոնց փոխարեն հավաքան էին հրավիրվել Արգիշիտի Պետրոսյանը (ԲԿՄԱ) և Խարիտոն Այվազյանը («Ուրարտու»):

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն այս օրերին Երևանում պատրաստվում է Ազգերի լիգային, որտեղ կմեկնարկի սեպտեմբերի 25-ին՝ ընդունելով Լատվիայի հավաքականին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն