Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սաուդյան Արաբիայի Թագավորության թագավորին | shantnews.am

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սաուդյան Արաբիայի Թագավորության թագավորին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Զույգ սրբավայրերի պահապան,Սաուդյան Արաբիայի Թագավորության թագավոր Սալման Բին Աբդ Ալ Ազիզ Ալ Սաուդին Ազգային տոնի կապակցությամբ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

«Ուրախությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերություն­ների հաստատումից ի վեր ձևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք բազմոլորտ համագործակցության խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է ուղերձում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն