Փաշինյանն ու Միցոտակիսը պատրաստակամություն են հայտնել համագործակցել Հայաստան-Հունաստան հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ | armenpress.am

Փաշինյանն ու Միցոտակիսը պատրաստակամություն են հայտնել համագործակցել Հայաստան-Հունաստան հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Հունաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Կիրիակոս Միցոտակիսի հանդիպումը:

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են երկկողմ բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել սերտորեն համագործակցել Հայաստան-Հունաստան հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ։ Կարևորվել է երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը:

Նիկոլ Փաշինյանը և Կիրիակոս Միցոտակիսն անդրադարձել են երկկողմ տնտեսական կապերի ընդլայնմանը, ինչպես նաև երկկողմ օրակարգին վերաբերող այլ թեմաների:

Մտքեր են փոխանակվել նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցությանն առնչվող ծրագրերի շուրջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն