Բեռլինի օդանավակայանն անօդաչուի պատճառով մեկ ժամով դադարեցրել է աշխատանքը | azatutyun.am

Բեռլինի օդանավակայանն անօդաչուի պատճառով մեկ ժամով դադարեցրել է աշխատանքը | azatutyun.am

azatutyun.am Գերմանիայի «Բեռլին-Բրանդենբուրգ» օդանավակայանը սեպտեմբերի 23-ի երեկոյան դադարեցրել էր աշխատանքը մոտակայքում նկատված անօդաչու թռչող սարքի պատճառով, տեղեկացնում է «Ազատության» «Նաստոյաշեե Վրեմյա» նախագիծը։

Անօդաչու թռչող սարքը նկատվել է տեղական ժամանակով մոտավորապես ժամը 20:00-ին։ Դրանից հետո Գերմանիայի Օդային երթևեկության կառավարման ծառայությունը (DFS) նախ փակել է հյուսիսային թռիչքուղին, ապա՝ հարավայինը։ Սահմանափակումները վերացվել են մեկ ժամ անց։

Ըստ գերմանական Dpa գործակալության՝ գերմանական օդանավակայաններից «Բեռլին-Բրանդենբուրգում» ամենաշատն են նկատվում անօդաչու թռչող սարքեր: 2026 թվականի առաջին վեց ամիսներին Օդային երթևեկության կառավարման ծառայությունն այնտեղ գրանցել է 28 անօդաչու թռչող սարք։ Յոթ դեպքում օդանավակայանը ստիպված է եղել փակվել մուտքային և ելքային չվերթների համար։ 2025 թվականի ընթացքում օդանավակայանի տարածքում նկատվել է ութ անօդաչու թռչող սարք։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն