Հայտնի են Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերի մրցակիցները Օլիմպիադայի 8-րդ տուրում | armenpress.am

Հայտնի են Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերի մրցակիցները Օլիմպիադայի 8-րդ տուրում

Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են ելույթները Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող համաշխարհային Օլիմպիադայում:

Մրցաշարի 8-րդ տուրում տղամարդկանց ընտրանին կմրցի Նիդեռլանդների, իսկ կանանց հավաքականը` ԱՄՆ թիմերի հետ: Այժմ կանանց ու տղամարդկանց հավաքականները մրցաշարային աղյուսակում 6-րդն են:

Տղամարդկանց մրցաշարի առաջատարը Ուզբեկստանն է, իսկ կանանցը` Չինաստանը:

Շախմատի համաշխարհային Օլիմպիադան բաղկացած է 11 մրցափուլից: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Օլիմպիադայի գործող չեմպիոնը Հնդկաստանի ընտրանին է: 2024թ. ՖԻԴԵ-ն հարյուրամյակի լավագույն թիմ էր ճանաչել Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմին, որը 3 անգամ դարձել է Համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն